Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Մարիամին թվաց, թե պարտիզպանն է, և ասաց նրան. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպեսզի ես նրան վերցնեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Հիսուսն ասաց նրան. «Կի՛ն, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Իսկ նա, կարծելով, թե պարտիզպանն է, ասաց. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ որտե՛ղ ես դրել նրան, որպեսզի վերցնեմ»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:15
12 Խաչաձեւ Հղումներ  

Վեր կենամ ու շրջեմ քաղաքով, փողոցներով ու հրապարակներով և փնտրեմ իմ հոգու սիրելիին։ Փնտրեցի նրան, բայց չգտա, կանչեցի նրան, բայց ձայն չտվեց ինձ։


Իմ եղբորորդին իջավ իր պարտեզը՝ խնկածաղիկների մեջ՝ բուրաստաններում հովվելու և շուշաններ հավաքելու։


Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։


Հրեշտակը դիմեց կանանց և ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։


Երիտասարդն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուսին եք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. հարություն առավ. այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։


Կարծում էին, թե նա իրենց ուղեկիցների հետ է. մեկ օրվա չափ ճանապարհ եկան և նրան փնտրեցին ազգականների ու ծանոթների մեջ։


Եվ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսները գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ողջին ինչո՞ւ եք մեռելների մեջ փնտրում։


Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»։


Իսկ Հիսուսը, իր վրա եկող այս ամենը տեսնելով, դուրս ելավ ու նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»։


Դարձյալ նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին՝ Հիսուս Նազովրեցուն։


Եվ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նա պատասխանեց. «Որովհետև իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, և չգիտեմ՝ ո՛ւր են դրել»։


Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմության և իմ տխրության պատճառով եմ կանգնել մինչև այժմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ