Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր բխեց անապատում, և գետ՝ ծարաված երկրում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մարդն առողջացավ. վեր կացավ, վերցրեց իր մահիճը և ման էր գալիս։ Օրը շաբաթ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը ու քայլում էր։ Եվ այդ օրը շաբաթ էր։ |
Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր բխեց անապատում, և գետ՝ ծարաված երկրում։
Այսպես է ասում Տերը. “Զգո՛ւյշ եղեք ձեր հոգիների համար. բեռներ մի՛ բարձեք շաբաթ օրը, Երուսաղեմի դռներով դուրս մի՛ ելեք,
Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։ Նրա աչքերն իսկույն բացվեցին, և ճանապարհին նա գնում էր Հիսուսի հետևից։
Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց նրան. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ»։
Իսկ արդ, եթե մարդը Մովսեսի օրենքը պահելու համար նույնիսկ շաբաթ օրով է թլփատվում, իմ վրա ինչո՞ւ եք բարկացած, որ շաբաթ օրով լիովին բժշկեցի մի մարդու։