Այլ նրա կամքը Տիրոջ օրենքների համաձայն է, Եվ նրա օրենքների մասին է խորհում գիշեր ու ցերեկ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քննե՛ք Սուրբ Գիրքը, քանի որ կարծում եք, թե նրանով հավիտենական կյանք կունենաք։ Բայց դա էլ, որով կարծում եք, թե հավիտենական կյանք կունենաք, վկայում է իմ մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք քննում եք Սուրբ Գիրքը՝ կարծելով, թե դրա մեջ եք գտնելու հավիտենական կյանքը։ Սակայն դա էլ վկայում է իմ մասին։ |
Այլ նրա կամքը Տիրոջ օրենքների համաձայն է, Եվ նրա օրենքների մասին է խորհում գիշեր ու ցերեկ։
նրանք հաշվվեցին, և նրանցից մեկն անգամ չպակասեց, ընկերն ընկերոջը չփնտրեց, քանի որ Տերն այդպես հրամայեց նրանց, Նրա Հոգին հավաքեց նրանց։
Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։
իմաստուններն ամոթահար եղան, զարհուրեցին ու պարտվեցին, որովհետև անարգեցին Տիրոջ խոսքը։ Նրանց մեջ ի՞նչ իմաստություն կա։
Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Մոլորյալնե՛ր, ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։
Դուք չե՞ք կարդացել Սուրբ Գրքի այն խոսքը, թե՝ “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ։
Եվ Աբրահամը նրան ասաց. “Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն”»։
Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։
Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին Սուրբ Գրքում։
«Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե՝ պետք է կատարվի այն ամենը, ինչ գրված է իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեությունների մեջ և սաղմոսներում»։
Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Ում մասին Մովսեսն օրենքի մեջ և մարգարեները գրել էին, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։
Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. և դուք գիտեք, որ հավաստի է այն վկայությունը, որ նա վկայեց իմ մասին։
Բայց ես ավելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինն է. այն գործերը, որոնք Հայրն ինձ տվեց, որ իրականացնեմ. այդ նույն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, որ Հայրն է ուղարկել ինձ։
Նրան պատասխանեցին ու ասացին. «Մի՞թե դու էլ Գալիլեայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։
Բայց Երուսաղեմում բնակվողները և նրանց իշխանավորները չճանաչեցին Հիսուսին և նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարեների խոսքը, որն ամեն շաբաթ ընթերցում էին։
քանի որ սրանք ավելի ազնիվ մարդիկ էին, քան Թեսաղոնիկեում եղածները։ Նրանք ամենայն հոժարությամբ ընդունեցին խոսքը. հանապազորդ քննում էին Սուրբ Գիրքը՝ իմանալու, թե արդյոք այդ բաներն այդպե՞ս են։
Ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ, իմ պատգամները կդնեմ նրա բերանը, և նա նրանց կասի այն, ինչ ես կպատվիրեմ նրան։
Սա ոչ թե դատարկ խոսք է, այլ ձեր կյանքն է։ Դրանով դուք երկար կապրեք այն երկրում, որ դուք, անցնելով Հորդանան գետը, պիտի ժառանգեք»։
Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։
Հիրավի, ավելի լավ տեղ են տենչում, այսինքն՝ երկնավոր մի վայր։ Ահա թե ինչու Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։
կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշները չարչարանքի ենթարկվեցին՝ մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության.
Օրենքների այս գիրքը ընթերցի՛ր հարատև և գիշեր-ցերեկ դրանց մասին մտածի՛ր, որպեսզի կարողանաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։
Ես, ընկնելով նրա ոտքերի առաջ, երկրպագեցի նրան, իսկ նա ինձ ասաց. «Լսի՛ր, մի՛ ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք վկայում են Հիսուսին։ Տիրոջը՝ Աստծո՛ւն երկրպագիր, քանզի Հիսուսի մասին վկայությունը մարգարեության Հոգով է։