Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 16:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Աբրահամն ասաց. “Նրանք ունեն Մովսեսին և մարգարեներին, թող նրա՛նց լսեն”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Աբրահամը նրան ասաց. "Նրանք Մովսեսին ու մարգարեներին ունեն. թող նրանց լսեն"։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 16:29
13 Խաչաձեւ Հղումներ  

նրանք հաշվվեցին, և նրանցից մեկն անգամ չպակասեց, ընկերն ընկերոջը չփնտրեց, քանի որ Տերն այդպես հրամայեց նրանց, Նրա Հոգին հավաքեց նրանց։


Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։


Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։


Օրենքն ու մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննեսը. այնուհետև ավետարանվում է Աստծու արքայությունը, և ամեն ոք ձգտում է մտնել այնտեղ։


Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին Սուրբ Գրքում։


Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, երբ ելավ ընթերցելու, իսկ երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր.


քանի որ Մովսեսը, առաջին սերունդներից սկսած, յուրաքանչյուր քաղաքում իր քարոզիչներն ունի, և ամեն շաբաթ օր ժողովարանում ընթերցվում է»։


Ասե՛ք ինձ, դուք, որ ուզում եք լինել Օրենքի տակ, Օրենքը չե՞ք ընթերցել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ