ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ հենց այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ |
Դրա համար էլ այսպես է ասում Աստված՝ Զորությունների Տերը. «Ահավասիկ ես կրակով պիտի հալեմ նրանց և պիտի փորձեմ նրանց, որովհետև չարությունների պատճառով ուրիշ ինչպե՞ս վարվեմ իմ ժողովրդի դստեր հետ։
Քահանան պետք է զննի։ Եթե մաշկի վրա սպիտակ պալար լինի, և մազը սպիտակել է, բայց պալարի մեջ մարմինն առողջ է,
Նույնը կլինի եգիպտացիների մեղքերի համար և բոլոր ազգերի մեղքերի համար, որ չեն ելնի Տաղավարահարաց տոնը կատարելու։
Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք ընդունում և չեք փնտրում այն փառքը, որ միակ Աստծուց է։
Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին՝ Աստծո՞ւց է արդյոք, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։
Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե նրա գործերը չար են։
Հիսուսը կրկին խոսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»։
Իմանալով Աստծու դատաստանը, որ ովքեր այսպիսի բաներ են անում, արժանի են մահվան, ոչ միայն իրենք են շարունակում անել, այլև հավանություն են տալիս անողներին։
իսկ բարկություն և զայրույթ նրանց, ովքեր հակառակությունից տարված՝ ճշմարտության դեմ ապստամբ և անիրավության հետևից գնացող են։
որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը և հաճույք փնտրեցին անօրենության մեջ։
Վեմ գլորման և վեմ գայթակղության, որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին։
Բայց նախ ա՛յս իմացեք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների։