ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուսը և իր աշակերտները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը և իր աշակերտները ևս հարսանիքի հրավիրվեցին։ |
Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։
Այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրիկներից որևէ մեկին չարեցիք, ինձ համար չարեցիք”։
Սրանից հետո Հիսուսը Կափառնաում իջավ իր մոր և իր եղբայրների հետ և այնտեղ մնաց միայն մի քանի օր։
Նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի» (Սաղ. 68.10(69.9ա))։
Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այս է, որ ասել էր, և հավատացին Սուրբ Գրքին ու Հիսուսի ասած խոսքին։
Այնուհետև Հիսուսը և իր աշակերտները Հուդայի երկիրը եկան։ Նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում։
Եվ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հավաքե՛ք այդ մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի»։
Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ, և ձեզանից մեկը սատանա է»։
Նա խոսում էր Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին, որովհետև հենց նա էր մատնելու նրան, և նա տասներկուսից մեկն էր։
Եվ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրեաստան, որպեսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես.
և նրան գտնելով՝ բերեց Անտիոք։ Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և ուսուցանում մեծաթիվ մարդկանց։ Աշակերտածներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյաներ» կոչվեցին։
Բայց Անտիոքի աշակերտները որոշեցին, յուրաքանչյուրն ըստ իր կարողության, նպաստ ուղարկել Հրեաստանում բնակվող եղբայրների կարիքների համար,
Կինը կապված է իր ամուսնուն այնքան ժամանակ, քանի դեռ ամուսինը կենդանի է։ Իսկ երբ ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու, ում հետ որ ուզենա, միայն թե Տիրոջով։
Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։
Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։
Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ։