ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ (որպեսզի կատարվի Հիսուսի այն խոսքը, որ նա ասաց՝ նշելով, թե ինքն ի՛նչ մահով էր մեռնելու)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի կատարվեր Հիսուսի այն խոսքը, որ ասաց՝ ցույց տալով, թե ինքն ի՛նչ մահով է մեռնելու։ |
«Ահա ելնում ենք Երուսաղեմ, և Մարդու Որդին կմատնվի քահանայապետներին ու դպիրներին, նրան մահվան կդատապարտեն, նրան հեթանոսներին կհանձնեն,
Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ ոչ թե բարի գործի, այլ հայհոյության համար ենք քարկոծում, քանզի դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։
Ձեր բոլորի համար չեմ ասում, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպեսզի կատարվի գրվածը՝ “Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ” (Սաղ. 40(41).10(9))։
Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրե՛ք նրան և ձեր Օրենքի համաձայն նրան դատե՛ք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որևէ մեկին սպանելն օրինավոր չէ»
Այս ասաց՝ նշելով, թե ի՛նչ մահով պիտի փառավորի Աստծուն։ Եվ երբ այս ասաց, ավելացրեց. «Արի՛ իմ հետևից»։
Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ։ Ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։
Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),
ապա նրա մարմինը ծառի վրա թող չմնա. նույն օրն իսկ կթաղեք նրան, որովհետև Աստծուց անիծված է նա, ով կախված է ծառից։ Մի՛ պղծեք այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն»։