ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ գունդը, հազարապետը և հրեաների պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդժամ զինվորների գունդը, հազարապետն ու հրեա պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։ |
ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։
Իսկ նրանք ձերբակալեցին Հիսուսին և տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ հավաքված էին դպիրներն ու ծերերը։
Հիսուսին տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ սկսեցին հավաքվել բոլոր քահանայապետները, դպիրներն ու ծերերը։
Վաղ առավոտյան քահանայապետները, ծերերի ու դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, Հիսուսին կապեցին և տարան հանձնեցին Պիղատոսին։
Եվ բռնելով նրան՝ տարան և մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրա հետևից։
Եվ Հուդան, իր հետ վերցնելով գունդը և քահանայապետների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահակների, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով։
Պողոսը ուր որ է զորանոց էր մտնելու, երբ հազարապետին հարցրեց. «Կարո՞ղ եմ խոսել քեզ հետ»։ Իսկ հազարապետը պատասխանեց. «Դու հունարե՞ն գիտես.
Եվ երբ կրքերը բորբոքվեցին, հազարապետը, վախենալով, որ գուցե նրանք Պողոսին պատառ-պատառ անեն, զինվորներին հրամայեց իջնել, նրանց միջից վերցնել Պողոսին ու տանել զորանոց։
Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, նրան իջեցրին Գազա, կապեցին երկաթե կապանքներով, և նա բանտում աղորիք էր պտտեցնում։