Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Նրան նախ տարան Աննայի մոտ, որը Կայիափայի՝ այդ տարվա քահանայապետի աներն էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Նրան նախ բերեցին Աննասի մոտ, որը Կայիափայի՝ այդ տարվա քահանայապետի աներն էր։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:13
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աննան նրան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ։


Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը մեռնելու էր ազգի համար։


երբ քահանայապետներն էին Աննասն ու Կայիափան, Աստծու խոսքն եկավ-հանգեց Զաքարիայի որդի Հովհաննեսի վրա, որն անապատում էր։


Իսկ նրանք ձերբակալեցին Հիսուսին և տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ հավաքված էին դպիրներն ու ծերերը։


Այն ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում


նաև Աննա քահանայապետը և Կայիափան, Հովհաննեսը, Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին։


Նրանցից մեկը՝ Կայիափան, որ այդ տարվա քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ էլ չեք հասկանում,


Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Թեև այգաբաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն և որպեսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։


Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ