Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ես քեզ փառավորեցի երկրի վրա. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ես քեզ երկրի վրա փառավորեցի. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ։

Տես գլուխը



ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Բայց ասում եմ ձեզ, այս ևս, որ գրված է, պետք է, որ կատարվի ինձ վրա, թե՝ “Անօրենների հետ դասվեց” (Ես. 53.12)։ Որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվելու է»։


Հա՛յր, փառավորի՛ր քո որդուն»։ Երկնքից մի ձայն եկավ. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»։


Եվ ինչ էլ որ ուզեք իմ անունով, կկատարեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով։


Իսկ որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, այնպես եմ անում, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացեք գնանք այստեղից»։


Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։


Այնուհետև Հիսուսը, իմանալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։


Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է»։ Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց։


Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։


Բայց ես ավելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինն է. այն գործերը, որոնք Հայրն ինձ տվեց, որ իրականացնեմ. այդ նույն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, որ Հայրն է ուղարկել ինձ։


Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է և ո՛չ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն։


Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։


Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։