Սակայն Իսրայելի տունը չի կամենալու քեզ լսել, որովհետև չի կամենում ինձ լսել, քանի որ Իսրայելի ողջ տունը կամակոր ու խստասիրտ է։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի՝ “Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը”. եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն, եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի. "Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը"։ Եթե ինձ հալածեցին, ձեզ նույնպես հալածելու են. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ |
Սակայն Իսրայելի տունը չի կամենալու քեզ լսել, որովհետև չի կամենում ինձ լսել, քանի որ Իսրայելի ողջ տունը կամակոր ու խստասիրտ է։
Նրանք ասացին. «Կարող ենք»։ Հիսուսը նրանց ասաց. «Բաժակը, որ ես խմելու եմ, կխմեք, և մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ, կմկրտվեք,
Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։
Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթե մեկն իմանա նրա տեղը, հայտնի, որպեսզի նրան ձերբակալեն։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, և ոչ էլ ուղարկվածը՝ ավելի մեծ, քան նա, ով ուղարկեց նրան։
Փարիսեցիները լսեցին նրա մասին ժողովրդի մեջ եղած քրթմնջյունները, և քահանայապետներն ու փարիսեցիները սպասավորներ ուղարկեցին, որպեսզի բռնեն նրան։
Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մեջ դև կա։ Աբրահամը մեռավ, նաև մարգարեները, իսկ դու ասում ես՝ “Ով իմ խոսքը պահի, հավիտյան մահ չի ճաշակի”։
աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։
որոնք սպանեցին Տեր Հիսուսին ու մարգարեներին, հալածեցին նաև մեզ և Աստծու աչքից ընկան ու բոլոր մարդկանց թշնամի դարձան։
Եվ բոլոր նրանք, ովքեր ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, կլինեն հալածանքների մեջ։
և Տերն ասաց Սամուելին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ ասեն քեզ։ Նրանք ոչ թե քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագավորեմ իրենց վրա։