ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ եթե Աստված փառավորվեց նրանով, Աստված էլ նրան կփառավորի իրենով և իսկույն կփառավորի նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե Աստված նրանով փառավորվի, Աստված էլ նրան իրենով կփառավորի. և նրան իսկույն կփառավորի։ |
Հիսուսն այս բաները խոսելուց հետո աչքերը երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։
Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։
Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով,
Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու և նրա Գառան գահը նրա մեջ է լինելու, իսկ նրա ծառաները պաշտելու են նրան.