Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Որդյակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտրեք, և ինչպես ասացի հրեաներին, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ, և այժմ նույնը ձեզ էլ եմ ասում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Որդյակնե՛րս, դեռ մի փոքր ժամանակ ևս ձեզ հետ եմ. ինձ կփնտրեք, և ինչպես հրեաներին ասացի՝ "Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ", հիմա էլ ձեզ եմ ասում։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:33
13 Խաչաձեւ Հղումներ  

Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»։ Հիսուսը պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ հետևից չես կարող գալ, բայց հետո կգաս իմ հետևից»։


Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի եք լինելու։


Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. այլապես ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու.


Ի՞նչ է այն խոսքը, որ նա ասաց՝ “Կփնտրեք ինձ և չեք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ”»։


Իմ որդյակնե՛ր, որոնց համար վերստին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը կերպավորվի ձեր մեջ։


Որդյակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, Աստծու առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին.


Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, և հաղթեցիք նրանց, որովհետև ձեր մեջ եղած Հոգին ավելի մեծ է, քան նա, որ աշխարհի մեջ է։


Որդյակնե՛ր, դուք ձեզ հեռո՛ւ պահեք կռապաշտությունից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ