Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը հասկացավ, որ Հայրն ամեն բան իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը գիտեր, որ Հայրն ամեն ինչ իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։ |
Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։
Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։
Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտե, թե ո՛վ է Որդին, բացի Հորից, և թե՝ ո՛վ է Հայրը, բացի Որդուց և նա, ում կկամենա Որդին հայտնել»։
Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։
Զատկի տոնից առաջ Հիսուսն իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից փոխադրվի Հոր մոտ։ Սիրեց այս աշխարհում գտնվող յուրայիններին, ամբողջովին սիրեց նրանց։
Ինչպես որ նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որոնց դու նրան տվեցիր։
Հիսուսը պատասխանեց նրանց. «Թեպետ ես ինքս իմ մասին եմ վկայում, սակայն իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք՝ որտեղի՛ց եմ գալիս կամ ո՛ւր եմ գնում։
Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, ինձ իրապես կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա. բայց ոչ թե ինքս ինձ եկա, այլ նա՛ ուղարկեց ինձ։
Արդ, Իսրայելի ամբողջ տունը վստահաբար թող իմանա, որ Աստված նրան և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք»։
Բայց երբ ասում է, թե՝ «Ամեն ինչ հնազանդվել է նրան», պարզ է, բացի Աստծուց, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան։
Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։