Դպրապետին։ Սաղմոս Դավթի Ո՛վ Տեր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, Կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղն ինքն էր պահում, և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նա այդ ասաց, ոչ թե որովհետև աղքատների մասին էր հոգում, այլ որովհետև գող էր և ընդհանուր գանձանակը տնօրինողն էր, և ինչ որ այնտեղ դրվում էր, իրեն էր պահում։ |
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Ո՛վ Տեր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, Կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա։
Արդարը գիտե աղքատների դատը տեսնել, իսկ ամբարիշտը խելամուտ չի լինում իմանալու, աղքատն էլ իրավախոհ միտք չունի։
Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։
Նրանց ասաց. «Գրված է. “Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7բ), այնինչ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։
Հովհաննան՝ Հերովդեսի վերակացուի՝ Քուզայի կինը, և Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք ծառայում էին նրանց, իրենց ունեցվածքից մաս հանեցին նրանց։
Որովհետև ոմանք կարծում էին, թե քանի որ Հուդան էր գանձանակը պահում, Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ տոնի ժամանակ պետք է մեզ» և կամ՝ որ մի բան տա աղքատներին։
ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
Եթե ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենա ոսկի մատանի և շքեղ զգեստներ, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ շորերով,
Իսկ դուք անարգում եք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ, ու հենց նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։