Ինչպես յուղ, որ իջնում է Ահարոնի գլխին ու մորուքին Եվ մորուքից ծորում նրա զգեստի քղանցքներին.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Մարիամը, մի լիտր ազնիվ նարդոսի թանկարժեք յուղ վերցնելով, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբում էր նրա ոտքերը։ Տունը լցվեց յուղի բուրմունքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ Մարիամը մեկ լիտր նարդոսի ազնիվ, թանկարժեք յուղ վերցրեց, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եվ տունը լցվեց յուղի բուրմունքով։ |
Ինչպես յուղ, որ իջնում է Ահարոնի գլխին ու մորուքին Եվ մորուքից ծորում նրա զգեստի քղանցքներին.
Իմ նարդոսն արձակեց իր հոտը, ստաշխի ծրար է ինձ համար իմ եղբորորդին, որը պիտի հանգստանա իմ ստինքների մեջ։
Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։ Արքան տարավ ինձ Իր սենյակը։ Ցնծանք և ուրախ լինենք քեզանով և սիրենք քո ստինքները գինուց ավելի։ Ուղղությունը սիրեց քեզ։
Քանզի գեղեցկացան ստինքները քո, քո՛ւյր իմ հարս, գինուց ավելի, և հոտը քո հանդերձների՝ բոլոր խունկերից առավել։
Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Սրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։
Եվ այս ասելուց հետո գնաց լռելյայն կանչեց իր քրոջը՝ Մարիամին, ու ասաց. «Վարդապետն է եկել և քեզ է կանչում»։
Իսկ Մարիամը, երբ եկավ Հիսուսի կանգնած տեղն ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։
Նիկոդեմոսը, որ առաջին անգամ գիշերով էր Հիսուսի մոտ եկել, հալվեի հետ խառնված մոտ հարյուր լիտր զմուռս բերեց։