Երեք տարի անց, երբ Աբեսաղոմը Եփրեմի երկրին մերձակա Բեթմարոն բնակավայրում պետք է խուզեր իր ոչխարները, իր մոտ հրավիրեց արքայի բոլոր որդիներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:54 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Հիսուսն այնուհետև համարձակ չէր շրջում հրեաների մեջ, այլ այնտեղից գնաց անապատին մոտակա մի վայր՝ մի քաղաք, որի անունն էր Եփրաիմ, և իր աշակերտների հետ այդտեղ էր մնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հիսուսը հրեաների մեջ համարձակ չէր շրջում, այլ այնտեղից գնաց անապատին մոտ մի քաղաք, որ Եփրաիմ էր կոչվում, և իր աշակերտների հետ այնտեղ էր մնում։ |
Երեք տարի անց, երբ Աբեսաղոմը Եփրեմի երկրին մերձակա Բեթմարոն բնակավայրում պետք է խուզեր իր ոչխարները, իր մոտ հրավիրեց արքայի բոլոր որդիներին։
Աբիան հալածեց Հերոբովամին ու նրանից գրավեց քաղաքներ՝ Բեթելն ու նրա գյուղերը, Անան ու նրա գյուղերը, Եփրոնն ու նրա գյուղերը, Բեան ու նրա գյուղերը։
Եվ վերստին գնաց Հորդանանի մյուս կողմը, որտեղ նախկինում Հովհաննեսն էր բնակվում և մկրտում. և Հիսուսն այնտեղ էլ մնում էր։
Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ տաճարում ու ժողովարանում եմ ուսուցանել, որտեղ հավաքվում էին բոլոր հրեաները. ծածուկ ոչինչ չեմ խոսել։
Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր կամենում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա առաջնորդներն ուզում էին սպանել նրան։
որովհետև չկա մեկը, որ ծածուկ գործի և ուզենա, որ մարդիկ իմանան այդ մասին. եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնի՛ր քեզ աշխարհին».