Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե նրան այսպես թողնենք, ամենքն էլ կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կվերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե նրան այդպես թողնենք, բոլորը նրան կհավատան, իսկ այդ ժամանակ հռոմեացիները կգան, կվերացնեն և՛ մեր տաճարը, և՛ մեր ազգը»։ |
Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։
«Արդ, երբ տեսնեք “ավերածության պղծությունը”, որ տեղադրված կլինի սուրբ վայրում, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա),
Վա՜յ ձեզ՝ Օրենքի ուսուցիչների՛դ, որ թաքցնում եք գիտության բանալիները. դուք չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք»։
Որոնք ճանապարհի եզրին են, նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն։
և ասաց. «Մի՞թե ձեզ խիստ չպատվիրեցինք՝ չուսուցանել այն անունով։ Բայց ահավասիկ Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով և այն մարդու արյան պատասխանատվությունն ուզում եք մեզ վրա գցել»։