Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 8:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Որոնք ճանապարհի եզրին են, նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Որոնք ճանապարհի եզերքին են, նրանք են, ովքեր լսում են, բայց հետո սատանան գալիս և խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան ու չփրկվեն։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 8:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։


Ճանապարհի եզրին սերմանվածները նրանք են, որոնց մեջ խոսքն է սերմանվում, բայց երբ լսում են խոսքը, գալիս է սատանան և դուրս է հանում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։


Ամեն մեկից, ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Դա այն է, որ ճանապարհի եզրին սերմանվեց։


իմաստությո՛ւն ստացիր, հանճա՛ր ստացիր և մի՛ մոռացիր, և մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները, և մի՛ խոտորիր իմ շուրթերի խոսքերից։


որովհետև ատեցին իմաստությունը, և չփնտրեցին Տիրոջից երկյուղը,


«Մի սերմնացան ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզրին, ոտնակոխ եղավ, և երկնքի թռչուններն այն կերան։


Բայց դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը և սեղան գցեցիք դևերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատվին։


Երբ նա սերմանում էր, սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները եկան ու կերան այն։


Իսկ առակն այս է նշանակում. սերմն Աստծու խոսքն է։


Որոնք ապառաժի վրա են, նրանք են, որ երբ լսում, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ՝ հեռանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ