ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մեռելը ելավ՝ կապված ոտքերով, ձեռքերը երիզներով պինդ ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Արձակե՛ք դրան և թողե՛ք, որ գնա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մեռելը դուրս ելավ՝ ձեռքերն ու ոտքերը պատանով կապված և երեսը թաշկինակով պատված։ Հիսուսը նրանց ասաց. «Դրան արձակե՛ք ու թողե՛ք, որ քայլի»։ |
Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.
Եվ Հիսուսն ասաց. «Այդ քարը մի կողմ դրեք»։ Մարթան՝ մեռածի քույրը, նրան ասաց. «Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ չորս օրվա է»։
բայց վարշամակը, որ Հիսուսի գլխին էր, մյուս կտավների հետ չէր, այլ հատուկ ծալված մի տեղում էր։
որովհետև, ինչպես որ Հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում, նույնպես և Որդին կենդանացնում է, ում կամենա։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, և ովքեր լսեն, կապրեն,
որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։
ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։