Դրանից հետո Աբրահամն իր կնոջը՝ Սառային, թաղեց ագարակի զույգ քարայրում, որ Մամբրեի կաղնու դիմաց էր գտնվում, այսինքն՝ Քեբրոնում՝ քանանացիների երկրում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը, դարձյալ խռովվելով ինքն իր մեջ, եկավ գերեզմանի մոտ. մի քարայր էր՝ վրան մի քար դրված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ Հիսուսը, դարձյալ ինքն իր մեջ խռովվելով, գերեզման եկավ։ Դա մի քարայր էր՝ վրան մի քար դրված։ |
Դրանից հետո Աբրահամն իր կնոջը՝ Սառային, թաղեց ագարակի զույգ քարայրում, որ Մամբրեի կաղնու դիմաց էր գտնվում, այսինքն՝ Քեբրոնում՝ քանանացիների երկրում։
“Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է քեզ բերել այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մեջ քեզ համար օթևան ես շինել”»։
Տերը նրան ասաց. «Անցի՛ր Երուսաղեմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծեծում ու հոգոց են հանում իրենց մեջ գործված անօրենությունների վրա»։
և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ։
Հովսեփն էլ կտավ գնեց և նրան խաչից իջեցնելով՝ պատեց կտավով և դրեց մի ժայռափոր գերեզմանի մեջ։ Ապա մի քար գլորեց գերեզմանի մուտքին։
Հիսուսը հոգու խորքից հառաչեց և ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրվելու»։
Կիրակի օրը՝ առավոտյան արշալույսին, դեռ չլուսացած, Մարիամ Մագդաղենացին գերեզման եկավ ու տեսավ, որ քարը գերեզմանի դռնից վերցված է։