Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 15:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

46 Հովսեփն էլ կտավ գնեց և նրան խաչից իջեցնելով՝ պատեց կտավով և դրեց մի ժայռափոր գերեզմանի մեջ։ Ապա մի քար գլորեց գերեզմանի մուտքին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

46 Հովսեփը կտավ գնեց, Հիսուսին իջեցրեց, կտավով պատեց ու նրան մի ժայռափոր գերեզմանի մեջ դրեց։ Ապա նա գերեզմանի մուտքին մի քար գլորեց։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 15:46
12 Խաչաձեւ Հղումներ  

Պիտի պատժեմ չարերին նրա գերեզմանի փոխարեն և հարուստներին՝ նրա մահվան փոխարեն, որովհետև նա անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։


Հիսուսը, դարձյալ խռովվելով ինքն իր մեջ, եկավ գերեզմանի մոտ. մի քարայր էր՝ վրան մի քար դրված։


“Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է քեզ բերել այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մեջ քեզ համար օթևան ես շինել”»։


Եվ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մեջ, որտեղ բնավ ոչ ոք չէր դրվել։


Եվ ահա մի մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով ու մոտենալով, գերեզմանի մուտքից քարը մի կողմ գլորեց և նստեց նրա վրա։


Հարյուրապետից այդ ստուգելուց հետո մարմինը շնորհեց Հովսեփին։


Մարիամ Մագդաղենացին և Հակոբոսի ու Հովսեի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրվեց։


Երբ քարը վերցրին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհությո՜ւն քեզ, որ ինձ լսեցիր.


Կիրակի օրը՝ առավոտյան արշալույսին, դեռ չլուսացած, Մարիամ Մագդաղենացին գերեզման եկավ ու տեսավ, որ քարը գերեզմանի դռնից վերցված է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ