«Ես եմ քո հոր Աստվածը։ Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո զավակներին հանուն քո հայր Աբրահամի»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բայց ես ուրախ եմ ձեզ համար, որովհետև դուք ինձ կհավատաք, քանզի ես այնտեղ չէի։ Հիմա եկե՛ք գնանք նրա մոտ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես ձեզ համար ուրախ եմ, որ հավատալու եք, քանի որ ես այնտեղ չէի, երբ նա մահացավ. սակայն եկե՛ք գնանք նրա մոտ»։ |
«Ես եմ քո հոր Աստվածը։ Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո զավակներին հանուն քո հայր Աբրահամի»։
Այն օրվանից, երբ տերը վերակացու կարգեց նրան իր տան և իր ունեցած ամեն ինչի վրա, Աստված օրհնեց եգիպտացու տունը հանուն Հովսեփի, և այդ օրհնությունը տարածվեց նրա տանն ու դաշտում եղած ամբողջ ունեցվածքի վրա։
Այսպես է ասում Տերը. «Ճիշտ այնպես, ինչպես ողկույզների մեջ մի ճութ է գտնվում, և ասում են. “Մի՛ ապականիր դա, որովհետև Տիրոջ օրհնությունը կա դրա մեջ”, այնպես էլ ես նույն կերպ պիտի վարվեմ իմ ծառայի համար. հանուն նրա չեմ կործանելու բոլորին։
Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։
Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»։
Հիսուսն այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։
Քանզի ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհն ավելանա ի փառս Աստծու։
Դրա համար ամեն ինչի համբերում եմ ի սեր ընտրյալների, որպեսզի նրանք ևս հասնեն փրկության և երկնային փառքին, որ Քրիստոս Հիսուսով է։
Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ հավիտենական կյանք ունեք և որ հավատում եք Աստծու Որդու անվանը։