Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 65:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Այսպես է ասում Տերը. «Ճիշտ այնպես, ինչպես ողկույզների մեջ մի ճութ է գտնվում, և ասում են. “Մի՛ ապականիր դա, որովհետև Տիրոջ օրհնությունը կա դրա մեջ”, այնպես էլ ես նույն կերպ պիտի վարվեմ իմ ծառայի համար. հանուն նրա չեմ կործանելու բոլորին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Այսպես է ասում Տերը. «Ինչպես որ մի ողկույզի մեջ երբ գինի է գտնվում, ասում են. “Մի՛ փչացրու դա, որովհետև օրհնություն կա դրա մեջ”, այդպես էլ ես եմ անելու հանուն իմ ծառաների, որպեսզի չկոտորեմ բոլորին։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 65:8
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ եթե Աստված իր ընտրյալների համար այդ օրերը չպակասեցներ, ոչ մեկը չէր փրկվի։ Բայց հանուն ընտրյալների, որոնց Աստված ընտրեց, այդ օրերը պակասեցրեց։


Ահա ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- որպեսզի փրկեմ քեզ և կործանեմ այն ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարությամբ եմ խրատելու և քավություն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»։


Սակայն սրանցից էլ եթե մեկ տասներորդը պահպանվի, նորից կենթարկվեն գերության ու հափշտակության, և ինչպես իրենց պատյանը թոթափած բևեկնին ու կաղնին, սուրբ սերունդը նորից կհաստատվի»։


Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի։ Բայց ընտրյալների համար այդ օրերը պակասեցվելու են։


Ո՞վ գիտի, թերևս դառնա ու զղջա և իր հետևից թողնի օրհնություն, զոհաբերություններ ու պատարագներ Տիրոջը՝ մեր Աստծուն։


Եթե Զորությունների Տերը մեզ ժառանգ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։


Հակոբի տնից մնացածները պիտի դառնան դեպի զորավոր Աստված։


Եվ եթե Իսրայելի ժողովուրդը ծովի ավազի չափ էլ լինի, նրանից սակավաթիվ մնացորդ է մնալու։ Կործանումը վճռված է և պիտի կատարվի արդարությամբ,


Իմ անվան համար ես քեզ ցույց տվեցի իմ բարկությունը և իմ փառքը, որ բերել եմ քեզ վրա, որպեսզի քեզ չոչնչացնեմ։


Տերն ասաց. «Եթե Սոդոմ քաղաքում հիսուն արդար գտնվի, հանուն նրանց ես կխնայեմ այս վայրը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ