Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎԵԼ 2:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կարշավեն քաղաքի վրա, կընթանան պարիսպների վրայով, կդիմեն դեպի ապարանքները և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Քաղաքի վրա պիտի խոյանան, պարսպի վրա պիտի վազեն, տների մեջ պիտի բարձրանան, գողի նման պատուհաններով ներս պիտի մտնեն։

Տես գլուխը



ՀՈՎԵԼ 2:9
5 Խաչաձեւ Հղումներ  

ու ցրեց եգիպտացիների ողջ երկրի վրա ու սփռեց նրա տարածքների վրա։ Դրանից առաջ այդքան մորեխ չէր եղել և ոչ էլ դրանից հետո։


Քո տները, քո պաշտոնյաների տները և եգիպտացիների ողջ երկրի բոլոր տներն այնպես կլցվեն մորեխներով, որ ո՛չ ձեր հայրերը, ո՛չ էլ նրանց նախահայրերը երբեք չեն տեսել երկրի վրա՝ իրենց ծնված օրից մինչև այսօր”»։ Եվ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից։


Այսպես է ասում Տերը. «Թող մարդկանց դիակները խայտառակության օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպես խոտն է մնում հնձողից հետո, և չի լինի մեկը, որ այն հավաքի»։


Մարդն իր եղբորից և ընկերոջից չի զատվի։ Իրենց ծանր զենքերով կգնան և իրենց նետերով կընկնեն, բայց չեն վախճանվի։


«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ.