Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 9:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Այսպես է ասում Տերը. «Թող մարդկանց դիակները խայտառակության օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպես խոտն է մնում հնձողից հետո, և չի լինի մեկը, որ այն հավաքի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Որովհետև մահը ելավ մեր պատուհանները, մտավ մեր ամրոցները, որպեսզի փողոցից բնաջնջի երեխային, հրապարակներից՝ երիտասարդներին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 9:21
17 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։


Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի հոգնեն, ընտիր քաջերն անզոր պիտի դառնան,


պիտի ցրեմ ու սփռեմ նրանց. իմ ժողովուրդն անզավակ մնաց դռներին, որովհետև նրանց չարության պատճառով ես կորցրի իմ ժողովրդին, քանի որ նրանք չուղղվեցին։


Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հավաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք անզավակ ու այրի դառնան, նրանց տղամարդիկ մահվամբ կոտորվեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մեջ։


Արդ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչո՞ւ ձեր հոգիների դեմ մեծամեծ մեղքեր եք գործում, որ Հուդայի միջից ջնջեք ձեր տղամարդուն, կնոջն ու ծծկեր մանկանը, որ ձեզնից որևէ մեկը չմնա,


«Ահա թե ինչու նրա երիտասարդները պիտի ընկնեն նրա հրապարակներում, նրա բոլոր կռվող մարդիկ պիտի կոտորվեն այն օրը,- ասում է Տերը։-


Ես լցվեցի բարկությամբ և այն զսպեցի իմ մեջ, բայց նրանց չմեռցրի։ «Ես այն դուրս պիտի թափեմ տղաների վրա, նաև երիտասարդների բազմության վրա. այր ու կին առհասարակ գերեվարվելու են, ծերը և հասուն տարիք ունեցողները քշվելու են։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես հիվանդություն կբերեմ այդ ժողովրդի վրա, հայրերն ու զավակները միասին կվարակվեն նրանով, հարևան ու ընկեր կկորչեն միասին»։


Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և մարդ չի լինելու, որ հեռու քշի նրանց։


պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,


Կարշավեն քաղաքի վրա, կընթանան պարիսպների վրայով, կդիմեն դեպի ապարանքները և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։


Իսրայելի կույսը կործանվեց իր երկրում, և չկա մեկը, որ կանգնեցնի նրան։


Եվ կլինի, որ եթե տասը մարդ մնա մի տանը, կմեռնեն,


«Կնեղեմ մարդկանց, և կույրերի պես կընթանան, քանի որ մեղանչեցին Տիրոջ դեմ և նրա անունը վերցրին սնոտի բաների համար, որոնք ոչինչ չեն կարողանա անել՝ նրանց օգնելու. կթափի նրանց արյունը հողի նման, և նրանց մարմինները՝ աղբի պես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ