Դրանք կծածկեն ողջ երկրի երեսը, և դու չես կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն կարկուտից փրկվածը, կխժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրա ձեզ համար։
ՀՈՎԵԼ 2:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, իմ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր մեջ։ |
Դրանք կծածկեն ողջ երկրի երեսը, և դու չես կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն կարկուտից փրկվածը, կխժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրա ձեզ համար։
Կտրե՛ք նրա Անտառները,- ասում է Տերը,- քանզի նրանց հաշիվը ոչ ոք չի կարող անել. նրանք մորեխից ավելի են բազմացել, նրանց թիվ չկա։
Եվ կզորացնեմ Հուդայի տունը և Հովսեփի տունը կփրկեմ ու կբնակեցնեմ նրանց, որովհետև սիրեցի նրանց. և կլինեն, կարծես թե նրանցից դարձած չլինեի, որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, և կլսեմ նրանց։
Կպահպանեմ ձեր կերակուրները, չեմ ոչնչացնի ձեր երկրի բերքը, և ձեր որթատունկն այգում անպտուղ չի մնա,- ասում է Ամենակալ Տերը։