ՀՈԲ 9:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա իր բարկությունը չի շրջի, և նրանից սարսեցին կետերը, որ երկնքի ներքո են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված իր բարկությունը ետ չի դարձնի. նրա տակ Ռահաբի օգնականները կխոնարհվեն։ |
Եվ մեր տարիների օրերի թիվը նրանց մեջ՝ յոթանասուն տարի, Առավելագույնը՝ ութսուն տարի, Նրանից ավելին՝ ցավ ու հեծություն։ Մեզ վրա հեծություն իջավ, և մենք խրատվեցինք,
Եգիպտացիներին, որոնք իզուր և ապարդյուն են օգնում ձեզ, հայտնի՛ր. «Զուր է ձեր այդ մխիթարությունը»։
Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,