ՀՈԲ 6:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոչ էլ ձեր կշտամբանքի բառերը կարող են ինձ լռեցնել. պիտի չանսամ նաև ձեր բարբառած խոսքերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդյոք մտածում եք խոսքերի՞ համար հանդիմանել, կարծես թե հուսահատի խոսքերը քամու խոսքեր են։ |
Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում՝ կարծում է, թե ինձնից պահում է դրանք։
Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։
Քեզնից ո՞վ կծածկի իր միտքը, խոսք կխնայի ու կկարծի, թե կարող է թաքցնել քեզանից։ Ո՞վ կասի ինձ, ինչ որ չգիտեմ, մեծ ու զարմանալի բաներ, որոնց ես հասու չէի։
Տերը Հոբին այս բաները ասելուց հետո դարձավ Եղիփազ Թեմնացուն. «Մեղանչեցիր դու, նաև քո երկու բարեկամները, քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպես իմ ծառա Հոբը։
Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։
Եփրեմն ինձ պաշարեց ստությամբ, և Իսրայելի և Հուդայի տունը՝ ամբարշտությամբ. արդ՝ Աստված ճանաչեց նրանց,
Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։