Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 5:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Գերեզման ես իջնելու ժամանակին հնձված հասուն ցորենի պես, կամ ինչպես ժամանակին մեկտեղված կալի շեղջը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ալևորած կգնաս գերեզման, ինչպես որ խուրձն է իր ժամանակին դիզվում կալի վրա։

Տես գլուխը



ՀՈԲ 5:26
10 Խաչաձեւ Հղումներ  

Բայց դու խաղաղ հոգով կգնաս քո նախնիների մոտ՝ խոր ծերության հասնելով։


Նա տկարանալով մեռավ խոր ծերության մեջ, ալևոր՝ իր բոլոր օրերն ապրելուց հետո, և միացավ իր նախնիներին։


Ահա սա այսպես քննեցինք, սա է, ինչ որ լսեցինք. բայց դու ինքդ իմացի՛ր, թե ի՛նչ ես արել»։


որպեսզի ավետեն. «Ուղիղ է Տերը՝ իմ Աստված, Եվ նրա մեջ անիրավություն չկա»։


Քո երկրում անսերմ տղամարդ և ամուլ կին չեն լինելու։ Ես ավելացնելու եմ քո կյանքի տարիները։


Տիրոջից երկյուղն ավելացնում է կյանքի օրերը. ամբարիշտների տարիները պիտի կրճատվեն։


Այս օրինակով դու երկար կապրես, և կավելանան քո կյանքի տարիները։


Այնտեղ չի լինելու մանկահասակ և կամ ծեր, որ լցրած չլինի իր կյանքի ժամանակը, քանզի կրտսեր որդին հարյուր տարեկան պիտի լինի, իսկ հարյուր տարեկանում մեռնողը մեղավոր և անիծյալ պիտի համարվի։


Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։