ՀՈԲ 4:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ խոսքովդ տկարին ոտքի ես հանել, հոգնած ծնկներին եղել քաջալեր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո խոսքերը տատանվողին կանգնեցրել են, ու տկարացած ծնկները դու զորացրել ես։ |
Ինքս էի ընտրում բոլորի ուղին, որպես իշխան էի նստում, զորականների մեջ բազմում իբրև թագավոր»։
Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։
Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի պետք է ներեք և մխիթարեք նրան, որպեսզի չափազանց տրտմությունից չխորտակվի։
Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, խրատե՛ք անկարգներին, քաջալերե՛ք երկչոտներին, պաշտպա՛ն եղեք թույլերին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ։