ՀՈԲ 39:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ կամ քո՞ հրամանով է արծիվը բարձրանում, իսկ անգղը նստում հանգստանում է իր բույնի վրա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կամ քո՞ հրամանով է արծիվը սլանում և իր բույնը դնում բարձրերում։ |
“Դուք ինքներդ տեսաք, թե ի՛նչ արեցի եգիպտացիներին, և կարծես ձեզ արծիվների թևերի վրա դնելով՝ մոտեցրի ինձ։
Եթե աչքդ դնես մի բանի վրա, իսկույն կչքվի. հարստությունն արծվի թևերի պես է, վերադառնում է իր նախնիների տունը։
թռչող արծվի ուղին՝ օդում, օձի ճամփան՝ քարի վրա, ծովով անցնող նավի ճամփան և երիտասարդի ճանապարհները։
իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։
«Կիջնի նրանց մեջտեղում՝ իբրև երկիր, և ինչպես արծիվ՝ Տիրոջ տան վրա, քանի որ դրժեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ ամբարշտություն գործեցին։
Սրանք են այն թռչունները, որ պիղծ են, որոնցից պիտի գարշեք և դրանց միսը պիտի չուտեք. արծիվը, գիշանգղը, ջրարծիվը,
«Եթե բարձրանաս արծվի պես, և եթե աստղերի մեջ դնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։