ՀՈԲ 39:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ երբ հնչում է փողը, «վաշ-վա՜շ» է կանչում։ Հեռվից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շեփորը հնչեցնելիս ասում է՝ օ՜, ու հեռվից պատերազմի հոտն է առնում, զորավարների որոտալը, նաև դղրդյունը։ |
Ապավե՛ն եղիր ինձ համար և ամրապես հաստատի՛ր ինձ, Աստվա՛ծ, Որովհետև իմ հույսն ու ապավենը դու ես։
«Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տյուրոսը չարախնդաց Երուսաղեմի վրա ու ասաց. “Վա՜շ-վա՜շ, քանի որ ջախջախվեց, կորստյան մատնվեց Երուսաղեմը, ազգերը դեպի ինձ են դառնալու, որովհետև այն, ինչ շեն էր, ավերվեց”,-
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ թշնամին ձեր մասին ասել է՝ վա՜շ-վա՜շ, հավերժական ավերակները մեզ ժառանգություն եղան,-
«Իմ բարկությունը բորբոքվեց հովիվների դեմ, և գառների համար այցելություն կանեմ։ Եվ Տերը՝ Ամենակալ Աստված, կայցելի իր հոտին՝ Հուդայի տանը, և կպատրաստի նրանց իր համար որպես պատերազմի գեղեցիկ երիվար։