ՀՈԲ 39:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՞թե դու ես ձիուն օժտել զորությամբ, պարանոցին զրահ հագցրել, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձիուն դո՞ւ ես ուժ տվել, նրա պարանոցին բաշը հագցրել։ |
Իսկ երբ հնչում է փողը, «վաշ-վա՜շ» է կանչում։ Հեռվից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։
Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիներն այս օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, քանզի փառքով է փառավորված։ Նրանց երիվարներն ու հեծյալներին ծովը գցեց։
ընտրեց նաև Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, և նրանց կոչեց Բաներեգես, այսինքն՝ Որոտման որդիներ.
Այն ժամանակ կտոր-կտոր եղան Մադդարոթի ձիերի գարշապարները։ Իմ գարշապարները գետնին հավասարեցրին նրանց ահարկու հպարտությունը։