ՀՈԲ 39:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա հեռանում է իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք. իր վաստակի կորստյան վախը չունի նա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա իր ձագերի հանդեպ անգութ է, ասես իր ձագերը չեն. իր աշխատանքի զուր լինելու վախը չունի։ |
Տե՛ս, ո՛վ Տեր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպես ճռաքաղ արեցիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արեցիր, ներս տարար, տվեցիր խոհարարներին, որ ներսում՝ Տիրոջ սրբարանի մեջ, մորթեն ծծկեր մանուկներին, քահանային ու մարգարեին։
Ինչպես վիշապներ, նրանք մերկացրին իրենց ստինքները և կաթ տվեցին իրենց կորյուններին. իմ ժողովրդի որդիները տանջահար եղան, և չկա բժշկություն նրանց համար. անապատի ջայլամների պես տառապեցին նրանք։