Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 10:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Հիմարի աշխատանքը տանջանք պիտի դառնա նրա համար, ինչպես քաղաքի ճամփան՝ այն չիմացողի համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Անմիտների աշխատանքն իրենց կհոգնեցնի, նույնիսկ չգիտեն քաղաքի ճամփան։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 10:15
14 Խաչաձեւ Հղումներ  

«Տեսե՛ք, ինչպե՜ս կորավ արդարը, և չկա մեկը, որ սրտին մոտ ընդունի. արդար մարդիկ վերանում են, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում։


Նույնիսկ ճանապարհ գնալիս հիմարի սիրտը պիտի նվաղի, և ինչի մասին էլ նա մտածի, ամբողջն անմտություն է։


Որպեսզի սիրելիներդ փրկվեն, Պահպանի՛ր քո աջով և լսի՛ր մեզ։


Գոհություն կմատուցեմ քեզ, Տե՛ր, ժողովուրդների մեջ Եվ սաղմոս կերգեմ քեզ ազգերի մեջ։


Մի՞թե այս բոլորը նրա դեմ առակ չեն հորինի և չեն հեգնի նրան և ասեն. «Վա՜յ նրան, ով ավելացնում է իր անձի համար այն, ինչ իրենը չէ. մինչև ե՞րբ է ծանրացնելու իր լուծը ծանրությամբ»,


Բայց ինչո՞ւ եք արծաթով մի բան գնում, որը հաց չէ, և ձեր վաստակը վատնում ոչ կշտանալու համար։ Լսե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։


Եթե կացինը բթանա, նրա բերանն էլ է բթանում, և պակասում է նրա զորությունը, իսկ իմաստությունն առավելություն է մարդու համար։


Հիմարը միայն խոսքերն է շատացնում։ Մարդը չգիտե, թե ի՛նչ է եղել և ոչ էլ իմանալու է, թե ի՛նչ է լինելու, քանի որ նրանից հետո ո՞վ կպատմի նրան։


Վա՛յ քեզ, քաղա՛ք, որ թագավորդ մանուկ է, իշխաններդ էլ գիշեր-ցերեկ կերուխում են անում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ