Աստված երկու մեծ լուսատուներ ստեղծեց, որոնցից մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու։ Ստեղծեց նաև աստղեր։
ՀՈԲ 38:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ աստղերը ծնվեցին, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ առավոտյան աստղերը միասին ցնծությամբ երգում էին, ու երբ Աստծու բոլոր որդիները ուրախությամբ աղաղակում էին։ |
Աստված երկու մեծ լուսատուներ ստեղծեց, որոնցից մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու։ Ստեղծեց նաև աստղեր։
Եվ մի օր Աստծու հրեշտակները [𝕸 Աստծու որդիները] եկան կանգնեցին Տիրոջ առաջ. նրանց հետ եկավ նաև սատանան՝ երկրի երեսին ման գալուց և շրջելուց հետո։
Մի օր Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Աստծու առաջ. նրանց հետ Տիրոջ առաջ եկավ կանգնեց նաև սատանան։
Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ՝ Զորաբաբելի առջև կանգնած. դուրս կհանեմ ժառանգության վեմը՝ շնորհների հավասարությունը՝ նրան շնորհելու»։
Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղն առավոտի։
Տեսա նաև ու լսեցի ձայնը բազում հրեշտակների, որոնք կանգնած էին աթոռի և չորս կենդանիների ու քահանաների շուրջը. նրանց թիվը բյուր բյուրավոր ու հազար հազարավոր էր։