Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Աստված երկու մեծ լուսատուներ ստեղծեց, որոնցից մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու։ Ստեղծեց նաև աստղեր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ Աստված երկու մեծ լուսատուներ արարեց. մեծ լուսատուն՝ ցերեկվա վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերվա վրա իշխելու համար. ստեղծեց նաև աստղերը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 1:16
22 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կամ չլինի, որ դեպի երկինք նայելով, արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով՝ մոլորվեք ու դրանց երկրպագեք ու դրանց պաշտեք։ Սրանք Տերը՝ Աստված, տվել է երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին։


Մանկահասակ և կաթնակեր մանուկների բերանից Թող օրհներգություն ելնի ընդդեմ քո թշնամիների, Որ կործանվեն հակառակորդն ու թշնամին։


Ձեր աչքերը դեպի վեր բարձրացրեք և տեսե՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամենը, ստեղծեց մեծ փառքով ու ահեղ զորությամբ և բոլոր երկնային զարդերին անուններ տվեց. ոչ մի բան ծածուկ չի մնում քեզանից։


Օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Որովհետև նա ասաց, և եղան, Հրամայեց, և հաստատվեցին։


Օրհնեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, Օրհնեցե՛ք նրան, ողջ աստղե՛ր և լո՛ւյս.


Երբ աստղերը ծնվեցին, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին։


ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ՝ լուսնի պայծառությունը և ուրիշ՝ աստղերի պայծառությունը։ Աստղն էլ աստղից տարբերվում է իր պայծառությամբ։


Ցերեկվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։


Արեգակը բարձրացավ, և լուսինը մնաց իր ընթացքի մեջ։ Քո նետերը կգնան լույսով, քո զենքերի փայլատակումների փայլով։


Ես եմ, որ հաստատեցի լույսը և ստեղծեցի խավարը, ես եմ, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը, ես եմ Տերը՝ Աստված, որ անում եմ այս ամենը։


Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։


Մենք էլ կցնծանք քո տված փրկությամբ, Հանուն մեր Աստծու կմեծարվենք։ Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։


Եվ քաղաքին լուսավորելու համար արեգակ ու լուսին պետք չէին, քանզի Աստծու փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ, և Գառը ճրագ էր նրա մեջ։


Ու պիտի հալվի աղյուսը, կործանվի պարիսպը, որովհետև Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում Տերն է թագավորելու և փառավորվելու ծերերի առաջ։


չե՞նք տեսնում միթե, որ լուսավորող արեգակն անգամ հյուծվում է մի օր, լուսինը՝ մաշվում. այդ նրանցից չէ,


«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։


և լույս տան երկնքի հաստատության մեջ՝ երկիրը լուսավորելու համար»։ Այդպես էլ եղավ։


Տերը, որ արևը հաստատեց ցերեկվա լուսավորության, իսկ լուսինն ու աստղերը՝ գիշերվա լուսավորության համար, աղաղակ տվեց ծովին, ու նրա ալիքները շառաչում են, նա, որի անունը Տեր Ամենակալ է, այսպես է ասում.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ