ՀՈԲ 38:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞վ է սահմանել դրա չափը, եթե գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե գիտես, ասա՛՝ ո՞վ դրեց դրա չափերը, կամ թե դրա վրա լարը ո՞վ քաշեց։ |
Երբ նա դնում էր ծովի հաստատությունը, որպեսզի ջրերը չանցնեն նրա ափերը, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,
Այնտեղ բնակություն պիտի հաստատեն թռչուններն ու ոզնիները, ցիներն ու ագռավները, նրա մեջ պիտի ջնջվեն ու ավերակ դառնան չափված հողակտորները, հուշկապարիկները պիտի բնակվեն այնտեղ։
Ո՞վ իր ափով չափեց ջրերը, թզով՝ երկինքը և քիլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։
Նա է, որ տիրում է երկրի շրջածիրին, և բնակիչները նրան մորեխի չափ են երևում։ Նա է կանգնեցրել երկինքը կամարի պես, ձգել վրանի պես և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար։
այնպես որ կարող ենք ավետարանել նաև ձեզնից այն կողմ՝ առանց պարծենալու ուրիշի սահմաններում կատարված գործերով։
Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։