Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 34:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Այնտեղ բնակություն պիտի հաստատեն թռչուններն ու ոզնիները, ցիներն ու ագռավները, նրա մեջ պիտի ջնջվեն ու ավերակ դառնան չափված հողակտորները, հուշկապարիկները պիտի բնակվեն այնտեղ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Բազեներն ու ոզնիները կժառանգեն այն, բուն ու ագռավը կբնակվեն նրա մեջ, և նրա վրա կքաշվեն ամայության լարն ու դատարկության կշռաքարերը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 34:11
14 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը հարվածեց Մովաբին, նրանց գետնին պառկեցրեց և չափեց նրանց պարանով. երկու պարանի չափ սպանելով և ամեն երկու պարան՝ կենդանի թողնելով։ Մովաբացիները Դավթի հարկատու հպատակները դարձան։


Երուսաղեմը Սամարիայի և Աքաաբի տան օրը պիտի գցեմ։ Երուսաղեմը պիտի այնպես մաքրեմ իր բնակիչներից, ինչպես մի դյուրաբեկ անոթ, որ մաքրում ու երեսի վրա շուռ են տալիս։


Տերը ողորմություն և իրավունք է շնորհում բոլոր զրկվածներին.


«Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ, որ այնտեղ ոզնիները բնակվեն, և նա ոչնչության վերածվի. այն տիղմի խորխորատ պիտի դարձնեմ, որ կորչի»։


Բոլոր քաղաքներն ավերակ դարձան, ապարանքների դռները փակ մնացին, որովհետև ներս մտնող չկար։


Նա նրանց համար վիճակ գցեց, նրա ձեռքն է նրանց լիացրել՝ հավիտյանս հավիտենից։ Նրանք պիտի ժառանգեն սերնդից սերունդ և հանգրվան գտնեն այնտեղ։


Սիոնի դստեր պարիսպն ընկավ ու կործանվեց. չափալարը քաշեցին և բաց չթողեցին իրենց ձեռքերից. աշտարակները սուգ մտան, և բոլոր պարիսպները ցնցվեցին ու կործանվեցին։


ջայլամը, բուն, որորը և նրանց նմանները, բազեն և նրա նմանները,


Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ ադամանդ։ Եվ Տերն ինձ ասաց. «Ահա ես ադամանդ կդնեմ Իսրայելի իմ ժողովրդի մեջ և այլևս չեմ շարունակի շրջանցել նրանց։


և կարածեն նրա մեջ հոտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառյուծներն ու ոզնիները կբնակվեն նրա հարկերում, գազանները կոռնան նրա նկուղներում, և ագռավները՝ նրա դռների վրա, քանի որ մայրու պես է նրա բարձրությունը»։


Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ անմաքուր և ատելի չարքերի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ