ՀՈԲ 38:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում՝ կարծում է, թե ինձնից պահում է դրանք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքերով։ |
Ո՞ւմ խորհրդակից ես լինելու. արդյոք ո՞չ նրան, ով ամբողջապես իմաստություն է։ Ո՞ւմ հետևից ես արդ գնալու. արդյոք ո՞չ նրա, որի զորությունը այնքա՜ն մեծ է։
Քեզնից ո՞վ կծածկի իր միտքը, խոսք կխնայի ու կկարծի, թե կարող է թաքցնել քեզանից։ Ո՞վ կասի ինձ, ինչ որ չգիտեմ, մեծ ու զարմանալի բաներ, որոնց ես հասու չէի։
Ուզում են Օրենքի ուսուցիչներ լինել, բայց չեն իմանում ոչ այն, ինչ իրենք են խոսում, ոչ էլ այն, ինչ պնդում են։