ՀՈԲ 37:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ու դրա վրա խռովվել է սիրտս, շարժվել իր տեղից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եվ հենց սրա համար է սիրտս դողում, իր տեղից ցատկում։ |
Երրորդ օրն առավոտյան Սինա լեռան վրա ձայներ, փայլատակումներ ու միգախառն ամպ եղավ, և շեփորի ձայնը հնչում էր ուժգին։ Բանակատեղիում գտնվող ողջ ժողովուրդը զարհուրեց։
Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։
Զգուշացա, և իմ սիրտը զարհուրեց իմ շուրթերի աղոթքների ձայնից. դող մտավ ոսկորներիս մեջ, և փորս ներքուստ խռովվեց։ Կհանգստանամ նեղության օրը, երբ ելնեմ դեպի իմ պանդխտության ժողովուրդը։
Եվ հանկարծակի մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքները քանդվեցին։