ՀՈԲ 36:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ճշմարիտ բաներ և ոչ թե լսված անիրական ու դատարկ խոսքեր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև իմ խոսքը սուտ չէ. քեզ մոտ գիտությամբ կատարյալ մեկը կա։ |
Մեր Աստված գալու է հայտնապես, Եվ մեր Աստվածը չի լռելու։ Նրա առջև հուր պիտի բորբոքվի, Եվ նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ։
ես էլ, որ սկզբից ամենայն ճշմարտությամբ հետամուտ եղա ամեն բանի, կամեցա կարգով շարադրել քեզ համար, ո՛վ գերազանցդ Թեոփիլոս,
Ֆելիքսը նրանց գործը հետաձգեց, քանի որ ավելի ստույգ գիտեր այդ ճանապարհի մասին, և ասաց. «Մինչ Լյուսիաս հազարապետն այստեղ իջնի, ձեր գործը կհետաձգեմ»։
Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ երեխա՛ եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահա՛ս եղեք։
քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խոսքի վաճառքով են զբաղվում, այլ անկեղծորեն, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ՝ Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։
Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեր հայրենակիցը, Հիսուս Քրիստոսի ծառան, որ իր աղոթքներով շարունակ տքնում է ձեզ համար, որպեսզի մնաք կատարյալ և լիովին գործադրեք Աստծու կամքը։