ՀՈԲ 36:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ինձ դեռ մի փոքր բան է մնում, որ քեզ սովորեցնեմ այն, ինչ դու չգիտես, քանի որ մեջս դեռ ունեմ խոսքեր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մի փոքր համբերի՛ր, որ քեզ տեղեկացնեմ, որովհետև Աստծու մասին դեռ էլի խոսք կա։ |
Դրա համար էլ այսպես է ասում Տերը. «Եթե նորից դարձի գաս, քեզ կպատսպարեմ, և իմ աչքի առաջ կապրես. ու եթե անարգի միջից դուրս հանես պատվականը, կլինես ինչպես իմ բերանը, ու եթե նրանք վերադառնան դեպի քեզ, և ոչ թե դու նորից դառնաս դեպի նրանց,
Նրանց հետ այս բաները կխոսես. արդյո՞ք կլսեն կամ կսարսափեն, քանի որ դառնացնող ժողովուրդ են։
Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։