Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
ՀՈԲ 34:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար էլ, սրտո՛վ հանճարեղներ, ի՛նձ լսեք։ Այնպես թող չլինի, որ ես ամբարշտություն անեմ Տիրոջ հանդեպ ու Ամենակալի առաջ աղմկեմ, թե արդար եմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար, ո՛վ իմաստուն մարդիկ, ի՛նձ լսեցեք. քավ լիցի, որ Աստված չարիք անի, և Ամենակարողը՝ անօրենություն։ |
Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
Իմ հզո՜ր Աստված, քո ճանապարհն անարատ է։ Հզոր է Տիրոջ խոսքը, փորձված. նա հովանավոր է բոլոր իրեն ապավինողներին։
Արդ, Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. պահե՛ք Օրենքը և գործադրե՛ք, քանզի Տերը՝ մեր Աստվածը, անիրավություն և կողմնակալություն չի անում և չի կաշառվում»։
Գուցե Տիրոջ մասին մտածում ես, որ կարող է անկարգ բանե՞ր անել, կամ կաղավաղի՞ իրավունքն Ամենակալը։
կամ այն ո՞վ է, որ քննում է նրա գործերը, կամ այն ո՞վ է, որ կասի. «Ինչ որ արել է, անիրավությամբ է արել»։
Չգիտենք նրա զորությանը նմանվող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, և դու չպե՞տք է լսես նրան։
Արդար ես դու, Տե՛ր, և քո առջև խնդրանք պիտի դնեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպե՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։
Սակայն Տերն արդար է նրա մեջ և անիրավություն չի անի, վաղ առավոտյան իմ դատաստանը կբերի դեպի լույսը և չի թաքցնի, պահանջելիս ո՛չ անիրավություն կճանաչի,
Աստված, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինավոր։ Աստված հավատարիմ է, և նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ։
Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի, թե՝ Աստծուց եմ փորձվում, քանզի Աստված չարից չի փորձվում. ինքն էլ չի փորձում ոչ ոքի։