Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
ՀՈԲ 33:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու էլ ինձ պես կավից ես ստեղծված. նույն նյութից ենք ստեղծված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա ես, ասածիդ պես, Աստծու համար եմ. ես էլ եմ կավից կազմված։ |
Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Երբ իրեն թվա, թե ահա առատության մեջ է, նեղություն է կրելու. ամեն տեսակ տագնապներ կգան նրա վրա,
Ուրեմն ի՞նչ ասենք կավե տան մեջ բնակվածների մասին (մենք էլ նույն կավից ենք). կհարվածի նրանց՝ իբրև ցեցի,
Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։
Արդարև, գիտենք՝ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, քայքայվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում։
Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։