Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 20:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Երբ իրեն թվա, թե ահա առատության մեջ է, նեղություն է կրելու. ամեն տեսակ տագնապներ կգան նրա վրա,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Առատության, լիության ժամանակ էլ նա պիտի տագնապի. ամեն թշվառի ձեռք նրա վրա պիտի բարձրանա։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 20:22
13 Խաչաձեւ Հղումներ  

Որչափ փառավորեց իրեն և ապրեց զեխությամբ, այդչափ դրան սո՛ւգ ու տանջա՛նք հատուցեք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած կմնամ իբրև թագուհի և երբեք այրի չեմ դառնա ու սուգ չեմ տեսնի»։


քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն ավարի ու հափշտակության, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները և նրանց փոշու տակ թաղեն։


Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է. Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։


Հետին մարդիկ հափշտակելու են նրա ունեցվածքը. սխալ են դուրս եկել նրա խորհուրդները։


Տերն ինձ մատնել է ձեռքն անիրավի, ամբարիշտների մեջ է գցել ինձ։


Չի հարստանալու, ունեցվածքը չի մնալու, երկրի վրա ստվեր չի գցելու,


Այնտեղ ամբարիշտներն այլևս չարիք չեն գործում։ Այնտեղ նրանց հետ հանգչում են նաև մարմնով հոգնածները։


Եվ մինչ նա խոսում էր, մի ուրիշ գուժկան եկավ ու Հոբին ասաց. «Ասպատակներ ասպատակեցին մեզ երեք խմբերով, շրջապատեցին ուղտերն ու տարան դրանք, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես փրկվելով եկա քեզ պատմելու»։


գերեվարողները եկան ու ավար առան նրանց, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես փրկվեցի և եկա քեզ պատմելու»։


Տերը Հովակիմի դեմ ուղարկեց քաղդեացիների, ասորիների, մովաբացիների և ամովնացիների կողոպտիչ զորքը։ Նա նրանց Հուդայի երկրի դեմ ուղարկեց, որպեսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպես ասել էր Տերն իր մարգարեների միջոցով։


Նրանք ինչ որ ժողովել են, արդարներն են ուտելու, և իրենք չեն ազատվելու պատուհասներից. քամվելու է զորությունը նրանց։


թե ինչպե՛ս է լցվելու իր որովայնը։ Աստված նրա վրա է ուղարկելու իր սրտմտությունն ու զայրույթը, վրան ցավեր է թափելու,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ