Եվ նրան պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբը չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
ՀՈԲ 33:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպե՞ս ես ասում, թե արդար ես, ու Տերը չի լսել քեզ։ Մինչդեռ հավիտենական է նա, որ մարդկանց վերևում է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա դու այս բանում արդար չես. ես քեզ պատասխանեմ, որովհետև Աստված մարդուց մեծ է։ |
Եվ նրան պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբը չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
Քեզ կպատմի իմաստության զորությունը, որ կլինի կրկնակի, քան քոնը։ Ապա կիմանաս, որ ինչ գլխիդ բերել է Տերը, արժանի էր քո գործած մեղքերին։
Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։
«Մի՞թե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը թյուրել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տա»։
«Մի՞թե այդ բրուտի պես չեմ կարող անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն։ Ահավասիկ,- ասում է Տերը,- ինչպես այդ կավն է բրուտի ձեռքին, այդպես էլ դու ես իմ ձեռքին, ո՛վ Իսրայելի տուն։
Կասեք՝ “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Արդ, լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն։ Մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։ Չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։