ՀՈԲ 30:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ցավերս հետ են դարձել։ Քամու պես անցավ հույսը ինձանից, և մշուշի պես՝ իմ փրկությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արհավիրքներն ինձ վրա են դարձել, քամու պես իմ պատիվն են հալածում. իմ ազատությունն ամպի պես անցել է։ |
Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։
Քո աթոռը հաստատված է Արդարության և իրավունքի վրա. Ողորմությունն ու ճշմարտությունը Քո երեսի առջևից պիտի ընթանան։
Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես և քո մեղքերը՝ մեգի պես. ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։
Դրա համար կլինեն առավոտյան ամպի պես և վաղորդյան ցողի պես, որ անցնում է, կալից քշված փոշու պես, և ծխնելույզներից ելնող ծխի պես։
Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Հուդա՛, որովհետև ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է և նման՝ առավոտյան ցողի, որ անհետանում է։