ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց դեպի անապատ և նստեց բևեկնի մի ծառի տակ։ Նա իր մահը ցանկացավ՝ ասելով. «Բավական է, Տե՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից ավելի լավ չեմ»։
ՀՈԲ 3:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ովքեր մահ են տենչում, չեն հասնում դրան, փնտրում են այն, ինչպես գանձ են փորում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որոնք մահվան են սպասում, բայց նա չի գալիս, ու նրան պահված գանձերից ավելի են որոնում։ |
ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց դեպի անապատ և նստեց բևեկնի մի ծառի տակ։ Նա իր մահը ցանկացավ՝ ասելով. «Բավական է, Տե՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից ավելի լավ չեմ»։
փրկությունը կվրիպի նրանցից, որովհետև նրանց հույսն իրենց կորուստն է։ Ամբարիշտների տեսողությունը կսպառվի»։
Եվ ես երանի տվեցի բոլոր նրանց, որոնք արդեն մահացել են, քան կենդանի մարդկանց, որ ապրում են մինչև այժմ։
քանի որ մահը նախընտրեցին և ոչ թե կյանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանվել են, ամեն տեղ մնացածների հետ պիտի արտաքսեմ»,- ասում է Զորությունների Տերը։
Արդ, Տե՛ր, Տե՛ր, հոգիս վերցրո՛ւ ինձանից, որովհետև ինձ համար ավելի լավ է մեռնելը, քան թե ողջ մնամ»։
Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։
Եթե այդպես պիտի վարվես ինձ հետ, ավելի լավ է սպանի՛ր ինձ, եթե արժանի եմ շնորհի և ողորմության, որպեսզի չտառապեմ»։
Այն օրերին մարդիկ մահը պիտի փնտրեն, բայց չպիտի գտնեն, պիտի ուզենան մեռնել, բայց մահը պիտի փախչի նրանցից։